Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան բազաների ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ՝ հարձակման 2 ալիքով

08 Հունվար, 2020 10:16
Ամերիկյան բազաների ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ՝ հարձակման 2 ալիքով

Ընդհանուր առմամբ Իրանի տարածքից Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։

10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ Եղել է հարձակման 2 ալիք՝ մոտ 1 ժամ միջակայքով։

Նախնական տվյալներով՝ ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ հանդիպում է անցկացրել պաշտպանության նախարար Մարկ Էսպերի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և փոխնախագահ Մայք Փենսի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին