Կարևոր իրադարձություններ

Boeing-737-ի բոլոր ուղևորները զոհվել են․ Reuters

08 Հունվար, 2020 10:09
Boeing-737-ի բոլոր ուղևորները զոհվել են․ Reuters

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ այսօր Թեհրանում կործանված Boeing-737 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ինչպես հայտնում է իրանական Press TV-ն՝ հղում անելով երկրի քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Ռեզա Ջաֆարզադեին, ինքնաթիռում եղել է 170 մարդ։

Իրանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավիավթարից ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա, քանի որ ինքնաթիռի բոլոր բեկորներն այրվում են։ Փրկարարները հրդեհաշրջման աշխատանքներ են իրականացնում։

Նման աղետից ողջ մնալու հավանականությունը բացառել է նաև Կարմիր մահիկի փրկարար ծառայության ղեկավար Մորտեզա Սալիմին։

 

Լրահոս

Դիտել ավելին