Կարևոր իրադարձություններ

Գյումրիում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

08 Հունվար, 2020 00:00
Գյումրիում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հունվարի 7-ին, ժամը 16:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկի փողոցում գտնվող ավտոտնակների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 18:03-ին:

Այրվել են ավտոտնակներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ (մոտ 32 քմ), իսկ մյուս ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 15 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին