Կարևոր իրադարձություններ

Պուտինը հազվադեպ այց է կատարել Սիրիա և հանդիպել երկրի նախագահ Ասադին

07 Հունվար, 2020 22:39
Պուտինը հազվադեպ այց է կատարել Սիրիա և հանդիպել երկրի նախագահ Ասադին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Երկու երկրների առաջնորդները լսել են զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին։

Ավելի ուշ կայացել են երկու երկրների պատվիրակությունների երկկողմ բանակցությունները։ Պեսկովի խոսքով՝ «Պուտինը նշել է, որ սիրիական պետականության վերականգնման և երկրի տարածքային ամբողջականության ճանապարհին Սիրիան զգալի ճանապարհ է հաղթահարել»: 

Սիրիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այցի համար և երախտագիտություն հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և ռուս զինվորականների օգնության և Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին