Կարևոր իրադարձություններ

«Ըսիգ հաստատ իրա գլխին սարքած գործ է». 16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողի հայրը արդար քննություն է պահանջում

07 Հունվար, 2020 22:29
«Ըսիգ հաստատ իրա գլխին սարքած գործ է». 16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողի հայրը արդար քննություն է պահանջում

Armtimes.com-ը գրում է.

Հունվարի 5-ին Երեւանում 16-ամյա աղջկա սպանության համար կասկածվող գյումրեցի Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, չի հավատում, որ որդին առնչություն ունի կատարվածի հետ: ՀԺ-ի հետ զրույցում ասաց չի ուզում որդուն ոչ արդարացնել, ոչ մեղադրել, սակայն մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչ է կատարվել եւ ինչու: Փաստն այն է, որ կա դեպքն ու Ռաֆայելը ձերբակալված է: Բայց թե ինչո՞ւ հենց առաջին րոպեներից հրապարակվեց Ռաֆայելի անունն ու առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, միանգամից նա հայտարարվեց որպես մարդասպան, ըստ Արա Սուքիասյանի, անհասկանալի եվ տարօրինակ է:  

«Ես էլի կսեմ, կմտածեմ, որ շատ սիրուն իմ տղուս գլխուն սարքել են: Էս գործի մեջ հաստատ իմ տղես ինչ-որ մասնակցություն ունի: Բայց դեպքն եղել է գիշերվա կսեին ու առավոտ իրանք արդեն Ռաֆայել ման գուկան, անուն-ազգանունով, գիտեին որտեղ ինչ ծանոթ ունի, էդ ի՞նչ արագություն էր: Ու անմիջապես հայտարարեցին մարդասպան: Ես օրեր առաջ մի ոստիկանի հետ վեճ եմ ունեցել: Հետո իմացա, որ էդ ոստիկանի քույրը քննիչ է, եւ հենց էդ քրոջով ինքն ըդպես կթռնի: Բայց ես չէի կարծե, որ ընդամենը 10 օրվա էդ մարդիկ կկարողանային էսքան փայլուն գործ սարքեին: Իրան հենց տարել են ոստիկանություն, միանգամից ինքնախոստովանական ցուցմունք է գրել, փաստաբանից է հրաժարվել, մոտը իրեղեն ապացույցներ են եղել, աղջկա տան բանալիներն ու պլանշետը: Բայց էդ արարքը կատարողը բանալին ընչի՞ մոտը կպահեր, կամ պլանշետն է մոտն եղել: Ինքը պլանշետն ի՞նչ կեներ, եթե էդ պլանշետին հավասար հեռախոս ունի: Մութ հարցեր շատ կան, ես սրտանց գուզեմ, որ արդարացվի, բայց հիմնավոր, իսկ եթե ինքն է՝ չիդեմ, հեչ բան չիդեմ: Ես գուզեի երեկ տեսնեի իրան ու հարցնեի՝ դու՞ ես, թե՝ դու չես, ես իրա խոսելուց կհասկնայի»,-ասաց Սուքիասյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին