Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,41
    7,81

Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու իրանական բեռնատարը. կա վիրավոր

07 Հունվար, 2020 21:50
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու իրանական բեռնատարը. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է իրանցի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի ինքնությունը: 

Աղբյուրը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Mercedes-ը բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշին և մասամբ փակել երթեևեկելի գոտին: 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին