Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը հայտնում է զինծառայողի կորստի մասին

07 Հունվար, 2020 20:40
Ադրբեջանական կողմը հայտնում է զինծառայողի կորստի մասին

Տավուշի մարզի Ղազախի շրջանի ուղղությամբ հայկական կողմի դիպուկահարի կրակոցից սպանվել է սահմանապահ զինծառայող Ֆարզալի Ֆարզալիեւը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 14:56-ին:

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում, ինչին ի պատասխան`հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։

 

Լրահոս

Դիտել ավելին