Կարևոր իրադարձություններ

Արցախում երկու զինծառայող է վթարի ենթարկվել. News.am

07 Հունվար, 2020 16:40
Արցախում երկու զինծառայող է վթարի ենթարկվել. News.am

Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայողներ են վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է News.am-ը: Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։

Վերջինիս հայրը պատմել է, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, Փայլակ Ասատրյանին հետո ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին