Կարևոր իրադարձություններ

Հայաստանից երրորդ երկրներ մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի. նախագիծ

07 Հունվար, 2020 15:25
Հայաստանից երրորդ երկրներ մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի. նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման E-draft.am կայքում հայտնվել է նախագիծ, որում ներկայացված է Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը:

«Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ։

Նախագծում նշված է.

«Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավել­վա­ծի 50-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը` համաձայն հավելվածի»:

Ապրանքախմբերի ցանկը հետևյալն է՝ վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով, ասեղնատերև տեսակներից, սաղարթավոր տեսակներից, անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին