Կարևոր իրադարձություններ

Ֆինլանդիայի վարչապետը ցանկանում է ներմուծել քառօրյա աշխատանքային շաբաթ

07 Հունվար, 2020 15:19
Ֆինլանդիայի վարչապետը ցանկանում է ներմուծել քառօրյա աշխատանքային շաբաթ

Ֆինլանդիայի վարչապետը ցանկանում է ներմուծել քառօրյա աշխատանքային շաբաթ: Այդ մասին հայտնում է Independent- ը:

«Ես կարծում եմ, որ մարդիկ արժանի են ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի, սիրելիների հետ: Ավելի շատ ժամանակ ծախսել հոբբիների և մշակույթի վրա»,- ասել է Մարինը:

Նախկինում նա նաև հայտարարել էր, որ մտադիր է  աշխատանքային օրը վեց ժամով կրճատել: Սաննա Մարինը նաև տեղեկացրել է, որ  այս փուլում քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրումը կառավարության կողմից չի քննարկվում։ Դա միայն իր նախաձեռնությունն է:

Սաննա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարն է, ով Ֆինլանդիայի վարչապետ ընտրվել է դեկտեմբերին:

Նա ղեկավարում է կանաչ, ձախ և կենտրոնամետ կոալիցիոն կառավարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին