Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները հրապարակել են Պենտագոնի նամակը Իրաքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ

07 Հունվար, 2020 14:21
ԶԼՄ-ները հրապարակել են Պենտագոնի նամակը Իրաքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ

Հունվարի լույս 7-ի գիշերը Reuters-ը և մի շարք այլ ԶԼՄ-ներ հրապարակել են նամակ, որը ստորագրել է գեներալ Ուիլյամ Սիլին, որն Իրաքում ԱՄՆ ուժերի հրամանատարն է: Այն պատմում է Միացյալ Նահանգների՝ Իրաքից զորքերը դուրս բերելու մտադրության մասին (այժմ այս երկրում տեղակայված է մոտ 5 հազար զինվորականից կազմված ամերիկյան զորք): Գործակալությունները պնդում են, որ նամակն իրական է:

«Ի նշան Իրաքի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ունեցած հարգանքի և Իրաքի խորհրդարանի և վարչապետի պահանջի` առաջիկա օրերին և շաբաթներին այն կտեղափոխի իր ռազմական ուժերը»,- ասված է նամակում:

Նամակի հրապարակումից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար գեներալ Մարկ Միլլին անվանել է այն «սևագիր» և սխալմունք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը. ըստ նրա՝ ԱՄՆ-ը ներկայումս Իրաքից զորքերը դուրս բերելու ծրագրեր չունի:

«Այս նամակը սևագիր է: Սխալմունք է տեղի ունեցել. այն չի ստորագրվել, այն չպետք է հրապարակվեր»,- Միլլիի խոսքերը մեջբերում է CNN-ը: Ինչպես նշել է նա, նամակը «վատ ձևակերպված է»:

 

Լրահոս

Դիտել ավելին