Կարևոր իրադարձություններ

Հրդեհներ Ավստրալիայում. մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ

07 Հունվար, 2020 13:41
Հրդեհներ Ավստրալիայում. մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում օդն այնքան է ծխով պատվել անտառային հրդեհների պատճառով, որ երկուշաբթի՝ հունվարի 6-ին, տեղական իշխանությունները հորդորել են բնակիչներին մնալ տանը, հայտնում է DW-ն:

Մարդկանց խորհուրդ է տրվում առնվազն 48 ժամ չլքել իրենց տները: Մայրաքաղաքի օդանավակայանը չեղյալ է հայտարարել բազմաթիվ թռիչքներ, քաղաքի թանգարանները, խանութներն ու համալսարանները փակ են:

Միևնույն ժամանակ, երկրի հարավարևելյան ափերին անձրև է տեղացել, ինչը հրշեջների համար մի փոքր ավելի դյուրին է դարձրել կրակի դեմ պայքարը: Այնուամենայնիվ, Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում մոտ 170 հրդեհային օջախ դեռևս այրվում է:

«Հրդեհները շարունակում են»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Այս պահի դրությամբ երկրում հրդեհների սկսման պահից արդեն այրվել է մոտ 7 միլիոն հեկտար տարածք: Նաև մահացել է առնվազն 24 մարդ և սատկել են հարյուր միլիոնավոր կենդանիներ:

 

Լրահոս

Դիտել ավելին