Կարևոր իրադարձություններ

Թուրքիան դեմ է Իրաքում այլ երկրների միջև բախումներին․ Չավուշօղլու

07 Հունվար, 2020 11:50
Թուրքիան դեմ է Իրաքում այլ երկրների միջև բախումներին․ Չավուշօղլու

Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո պաշտոնական Անկարան կապի մեջ է եղել Վաշինգտոնի ու Թեհրանի հետ՝ երկու կողմերի հարաբերություններում առկա լարվածությունը հաղթահարելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Այս հարցը, ըստ նախարարի, քննարկվելու է նաև Ռուսաստանի նախագահի՝ վաղը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Մինչ այդ էլ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների, Իրանի, Ֆրանսիայի, Իրաքի ու Կատարի գործընկերների հետ (Կատարում Թուրքիան ռազմաբազա ունի)։

«Մեր ընդհանուր մտահոգությունն այն է, որ Իրաքը կարող է դառնալ այլ՝ երրորդ երկրների հակամարտության գոտի։ Սա մեծ վտանգ է Իրաքի ու տարածաշրջանի համար», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Թուրքական կողմի այս հայտարարությունը, սակայն, երկերեսանիության դրսևորում է, քանի որ թուրքական բանակն առանց Իրաքի իշխանությունների թույլտվության 2015 թվականից բազա է տեղակայել իրաքյան տարածքում և դրա միջոցով, ինչպես նաև այլ ներխուժումների միջոցով այնտեղ մարտերի է բռնվում քրդական զինված խմբերի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին