Արարատի մարզում հունվարի 1-ին մոտոցիկլի ու Nissan մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով տուժած 45-ամյա մոտոցիկլավարը հունվարի 5-ին մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 22։30-ի սահմանում Մարմարաշեն-Երեւան ավտոճանապարհի՝ Այնթապ գյուղի օղակաձեւ խաչմերուկի հարեւանությամբ բախվել են Այթնապ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի եւ Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած եռանիվ մոտոցիկլետը։ Բախման հետեւանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել էր։