Կարևոր իրադարձություններ

Դժվար է պատկերացնել ապատեղեկատվության նման խտացում մի քանի րոպեների մեջ. Արսեն Թորոսյան

06 Հունվար, 2020 23:25
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Դժվար է պատկերացնել ապատեղեկատվության նման խտացում մի քանի րոպեների մեջ. Արսեն Թորոսյան

ԱՆ նախարարն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ դիտեցի Արմնյուզ հեռուստաալիքի տարվա ամփոփումը առողջապահության մասով: Իհարկե դժվար է պատկերացնել ապատեղեկատվության նման խտացում մի քանի րոպեների մեջ, բայց կարծես թե կրտսեր Մինասյանի իր երբեմնի մեդիա-կայսրությանը տրված` ամեն գնով ինձ և մեր քաղաքականությունը վարկաբեկելու հրահանգը դեռ ուժի մեջ է, իսկ քսակը` լիքը: Ռեպորտաժ կոչվող «մեդիա-աղբին» ավելի մանրամասն և ըստ էության կանդրադառնանք հաջորդիվ:

Հ.Գ. Մինասյան ավագի գտնվելու, իսկ ավելի ճիշտ` թաքնվելու վայրից նորություն չեղա՞վ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին