Կարևոր իրադարձություններ

Այս հանցագործությունը ոչ միայն սպանություն է, այլև անչափահասի հետ սեռական կապի դեպք

06 Հունվար, 2020 21:07
Այս հանցագործությունը ոչ միայն սպանություն է, այլև անչափահասի հետ սեռական կապի դեպք

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանում 16-ամյա աղջկա սպանությանը։

«Այնքան ծանր եմ տանում 16-ամյա աղջնակի սպանությունը, ես ևս 16 տարեկան աղջիկների մայր եմ ու շատ անձնական եմ ընկալում և ապրում։

Ինչու՞ պետք է տղամարդիկ մեր երկրում այնքան սեռապես անբավարարված լինեն, որ նախ ձգտեն անչափահասների հետ կապ հաստատել, ապա նաև՝ ինչ-ինչ պատճառներով խեղդամահ անել անկողնում։ Սա լրջագույն խնդիր է, ու այդ խնդրի լուծման համար ոչ թե պետք է կեղծ բարեպաշտություն խաղալ, այլ լրջորեն մտածել։

Ինձ համար միանշանակ է, բռնարարն է մեղավոր, նախ, նա չափահաս, հասուն տղամարդ է, իսկ աղջնակը փոքր է և նա օգտվել է երեխայի վիճակից։ Եվ եթե անգամ նա համաձայն է եղել սեռական կապի, ապա հասուն տղամարդը պետք է արգելակի, բացատրի ու հոգատար գտնվի, էլ չասեմ, պահպանի ոչ միայն նրա կյանքը, այլև մարմնի անաղարտությունը։

Տղամարդկանց որ դա ասում ես, ծիծաղում են վրադ, ասում են ինքն ա ուզել, բա դու ի՞նչ ես, դու գործի՞ք ես, որևէ բանականություն չունե՞ս, մարդկային արգելակներ չե՞ն գործում քո մեջ։

Այս հանցագործությունը ոչ միայն սպանություն է, այլև անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել, երբ նրա դին հայտնաբերել են»։

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին