Կարևոր իրադարձություններ

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

06 Հունվար, 2020 20:00
Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Հունվարի 6-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:23-ին, մարվել՝ 10:40-ին: Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։


 

Լրահոս

Դիտել ավելին