Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. մարզի գյուղերից մեկի տան դռնից կախված 10-ամյա տղա է հայտնաբերվել

06 Հունվար, 2020 18:38
Արտակարգ դեպք Գեղարքունիքում. մարզի գյուղերից մեկի տան դռնից կախված 10-ամյա տղա է հայտնաբերվել

SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղացել է:

Ավելի ուշ Հ. Ե-ի մայրը Հ. Ե-ին տեսել է իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում և արագ կտրելով թելը՝ ահազանգել հիվանդանոց:

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր ն նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Լրահոս

Դիտել ավելին