Կարևոր իրադարձություններ

Թրամփին մի քանի ամիս համոզել են սպանել Սոլեյմանիին․ WP

06 Հունվար, 2020 17:05
Թրամփին մի քանի ամիս համոզել են սպանել Սոլեյմանիին․ WP

Ամերիկյան Washington Post պարբերականի տեղեկություններով` ԱՄՆ նախագահին մի քանի ամիս շարունակ համոզել են գործողություն իրականացնել Իրանի «Ղոդս» միավորման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ։ Դոնալդ Թրամփը, սակայն, ընկրկել է։

Մտքի հիմնական լոբբիստներից մեկը եղել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն Թրամփը դիմադրել է մինչև այն պահը, երբ իրաքյան զորամասի վրա հարձակման հետևանքով սպանվել է ամերիկացի պայմանագրային ծառայող։

Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարը ու պաշտպանության նախարարը նորից Թրամփին ներկայացրել են այդ ծրագիրը, և ԱՄՆ նախագահը համաձայնել է։ Ընդ որում՝ այս օրերին մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ որոշումը եղել է կտրուկ, հաստատվել է ընդամենը րոպեների ընթացքում։

Հիմա ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Թրամփին մեղադրում են այդ որոշման համար։ Ըստ նրանց` այդ որոշումը և Սոլեյմանիի սպանությունը սրել են իրավիճակը։

 

Լրահոս

Դիտել ավելին