Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում մարդատար ավտոմեքենա է այրվել

06 Հունվար, 2020 15:07
Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում մարդատար ավտոմեքենա է այրվել

Հունվարի 6-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:23-ին, մարվել՝ 10:40-ին: Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։





 

Լրահոս

Դիտել ավելին