Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. Mercedes-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո մեքենան հետընթաց բախվել է ավտոլվացման կետին

06 Հունվար, 2020 14:10
Ողբերգական դեպք Երևանում. Mercedes-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո մեքենան հետընթաց բախվել է ավտոլվացման կետին

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում Mercedes մակնիշի 35 PO 644 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, որից հետո ավտոմեքենան հետընթաց է կատարել և բախվել ավտովերանորոգման կետերից մեկի դռանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բժիշկների հերթապահ բրիգադը։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, բայց, ցավոք, արձանագրվել է սրտի կանգ։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

 

Լրահոս

Դիտել ավելին