Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայի կառավարությունը կհատկացնի մոտ 1,4 միլիարդ դոլար հրդեհների հետևանքները վերացնելուն

06 Հունվար, 2020 14:08
Ավստրալիայի կառավարությունը կհատկացնի մոտ 1,4 միլիարդ դոլար հրդեհների հետևանքները վերացնելուն

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ երկիրն առաջիկա երկու տարիներին կտրամադրի լրացուցիչ 1,39 միլիարդ դոլար անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծախսերը հոգալու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստ է ցանկացած գումար հատկացնել գյուղացիական տնտեսությունների, քաղաքային հաստատությունների և ճանապարհների վերականգնման համար: Միևնույն ժամանակ, Մորիսոնը շեշտել է, որ հրդեհները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Վարչապետը նաև նշել է, որ եթե լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինի, այն կտրամադրվի:

Ավստրալիայում անտառային հրդեհները տարածվել են միլիոնավոր հեկտարների վրա: Հրդեհների հետևանքով 17 մարդ մահացել է, հազարավոր տներ՝ ավերվել: Բացի այդ, սատկել է մոտ 8 հազար պարկավոր արջ և հարյուր հազարավոր այլ կենդանիներ:

 

Լրահոս

Դիտել ավելին