Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու մասին

06 Հունվար, 2020 12:23
Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու մասին, հաղորդում է TASS գործակալությունը:

Էրդողանի խոսքով՝ թուրք զինվորականները Լիբիայում համակարգող գործողություններ կիրականացնեն՝ ապահովելու երկրի օրինական կառավարության անվտանգությունը:

Ներկայում Լիբիայում զուգահեռ գործում է գործադիր իշխանության երկու մարմին: Դրանցից մեկը միջազգայնորեն ճանաչված Ֆաիզ Սարաջի կառավարությունն է, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիում, մյուսը Աբդալլա Աբդուրահման աթ-Թանիի կառավարությունն է, որը երկրի խորհրդարանի հետ գտնվում է Լիբիայի արևելքում: Վերջինիս աջակցում է Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆ Հաֆթարը:

 

Լրահոս

Դիտել ավելին