Կարևոր իրադարձություններ

Երևանյան բնակարանում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի՝ խեղդամահ արված դին. Shamshyan.com

06 Հունվար, 2020 12:19
Երևանյան բնակարանում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի՝ խեղդամահ արված դին. Shamshyan.com

Հունվարի 5-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 



 

Լրահոս

Դիտել ավելին