Կարևոր իրադարձություններ

ԵՄ առաջնորդները հանդես են եկել գեներալ Սոլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ին սատարող հայտարարությամբ

06 Հունվար, 2020 11:36
ԵՄ առաջնորդները հանդես են եկել գեներալ Սոլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ին սատարող հայտարարությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես են եկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Կողմերը նշում են, որ անհանգստացած են տարածաշրջանում Թեհրանի բացասական դերով:

«Մենք դատապարտում ենք Իրաքում կոալիցիոն ուժերի վրա վերջին հարձակումները և խորապես մտահոգված ենք այն բացասական դերով, որ տարածաշրջանում խաղում էր Իրանը, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման շնորհիվ, որ ղեկավարում էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին»,- ասված է հայտարարության մեջ:

Առաջնորդները նաև Իրանին կոչ են արել հրաժարվել ուժային միջոցներից կամ դրանց աջակցումից, հրաժարվել բոլոր միջոցներից, որոնք չեն համապատասխանում միջուկային համաձայնագրին:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին