Կարևոր իրադարձություններ

Վթար Նուբարաշենում. կա զոհ

06 Հունվար, 2020 10:26
Վթար Նուբարաշենում. կա զոհ

Հունվարի 5-ին՝ ժամը 23:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Կ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել:

Փրկարարները հոսանքազրկել են և ուղղել ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին