Կարևոր իրադարձություններ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու տապալել այն

06 Հունվար, 2020 10:24
Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու տապալել այն

Հունվարի 5-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի և Նաիրի փողոցների խաչմերուկում՝ հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝  «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է. երթևեկությունը դարձել է միակողմանի:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը։

 

Լրահոս

Դիտել ավելին