Կարևոր իրադարձություններ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Դիլիջանի ոլորաններում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

06 Հունվար, 2020 10:21
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Դիլիջանի ոլորաններում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ բաց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Դիլիջանի ոլորաններում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին