Կարևոր իրադարձություններ

Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից

06 Հունվար, 2020 10:10
Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից

Իրանի կառավարությունը հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Այս մասին հաղորդվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։ Միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականին։ 2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալու մասին։ Այժմ Իրանն է վերացնում համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։

Նշվում է, որ երկիրը բաց է մնում եվրոպացի գործընկերների հետ բանակցությունների համար, որոնք դեռևս չեն կարողացել Թեհրանին առաջարկել նավթի հումքն արտերկրում վաճառելու միջոց՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին։

Հայտարարությանը հավելյալ սուր երանգ է հաղորդում տարածաշրջանային լարվածությունը, քանի որ Իրանի վաղեմի թշնամի Իսրայելը խոստացել է երբեք թույլ չտալ Իրանին ունենալ ատոմային ռումբ արտադրելու հնարավորություն։ Իրանն իր հերթին խոստացել է վրեժ լուծել Բաղդադում իր գեներալի սպանության համար։ Վերջինս զոհվել է ԱՄՆ-ի ավիահարվածներից։

 

Լրահոս

Դիտել ավելին