Կարևոր իրադարձություններ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

06 Հունվար, 2020 10:08
Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվել է Հորդանան գետի ջրերում։

Տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին տարավ մանուկ Հիսուսի մոտ։

Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը:

Տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում։

 

Լրահոս

Դիտել ավելին