Կարևոր իրադարձություններ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը

05 Հունվար, 2020 22:16
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Եթե ունեք գաղափար, որի իրագործումը կարող է բեկումնային ազդեցություն ունենալ տնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, և այլ ուղղություններով՝ նորարարական մշակումների միջոցով, ապա կարող եք մասնակցել ծրագրին։ Կառավարությունը կտրամադրի աջակցություն գաղափարի իրագործման առաջնային փուլի համար։

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։

Գործունեության ընթացքում մրցույթի հաղթողները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։

Հավելյալ տեղեկատվության համար՝

Հայտերը կարող եք լրացնել այստեղ՝

Դիմումների վերջնաժամկետ՝ 13 հունվար»,- գրել է Հակոբ Արշակյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին