Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն հրատապ նիստ է հրավիրել

05 Հունվար, 2020 21:45
ՆԱՏՕ-ն հրատապ նիստ է հրավիրել

«ՌԻԱ Նովոստին»-ին հայտնում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի հրատապ նիստ է հրավիրել՝ Իրաքում իրավիճակի սրման պատճառով:

Նիստը նշանակված է հունվարի 6-ին, այն կկայանա 15.00-ին (Երևանի ժամանակով 18.00):

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ԱՄՆ-ը երկու հրթիռային հարվածներ է հասցրել Բաղդադի օդանավակայանի մերձակա տարածքներին: Արդյունքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) գեներալ Սուլեյմանին:

 

Լրահոս

Դիտել ավելին