Կարևոր իրադարձություններ

Ryanair ավիաընկերությունը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով սկսել է տոմսերի վաճառքը. Տաթևիկ Ռևազյան

05 Հունվար, 2020 20:25
Ryanair ավիաընկերությունը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով սկսել է տոմսերի վաճառքը. Տաթևիկ Ռևազյան

Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ`տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

 

Նա նաև նշել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ`Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

Փարիզի «Օռլի» օդանավակայան, Transavia

 

Վիեննա, Wizz air

Վիլնյուս, Wizz air

Բեռլին, Ryanair

Մեմինգեն (Գյումրիից), Ryanair

Հռոմ, Ryanair

Միլան, Ryanair

Աթենք (Գյումրիից), Ryanair

Սալոնիկ, Ryanair

Ռիգա, Air Baltic։

 

Լրահոս

Դիտել ավելին