Կարևոր իրադարձություններ

Հորդորում եմ ներդրողներին՝ մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման մեր նախաձեռնությանը

05 Հունվար, 2020 18:59
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Հորդորում եմ ներդրողներին՝ մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման մեր նախաձեռնությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վանաձոր քաղաքի բարեկարգման խնդիրներին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«2020 թվականը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով ևս չի զիջելու նախորդ տարվան, եթե ոչ` գերազանցելու:

Մասնավորապես, Վանաձորում նախատեսում ենք վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները:

 

Այսօրվա վանաձորյան շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում և ուսումնասիրել ծրագրի իրականացման հնարավորությունները:

Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:

Կրկին հորդորում եմ ներդրողներին՝ մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման մեր նախաձեռնությանը և նպաստել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական թռիչքին»:

Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարարն այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ շրջայց է կատարել Վանաձոր քաղաքում: Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին