Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայի հրդեհի պատճառով ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ

05 Հունվար, 2020 17:37
Ավստրալիայի հրդեհի պատճառով ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ

Երկարատեւ երաշտի պատճառով Ավստրալիային պատուհասել է պատմության մեջ ամենաաղետալի անտառային հրդեհները։ Օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ավստրալիայի հրդեհներին եւ նշել, որ դրանց պատճառով ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ, տարահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։

«Անցած տարի էլ այրվել էր Ամազոնի եւ Սիբիրի անտառների մի մասը։ Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը, ցավոք․․․․»-գրել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին