Կարևոր իրադարձություններ

Իրանցի գեներալին կհուղարկավորեն հունվարի 7-ին․ հրաժեշտի արարողություններ կկազմակերպվեն մի քանի քաղաքներում

05 Հունվար, 2020 16:34
Իրանցի գեներալին կհուղարկավորեն հունվարի 7-ին․ հրաժեշտի արարողություններ կկազմակերպվեն մի քանի քաղաքներում

Իրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին։ Նրա մարմինը տեղափոխել են Իրան. հայտնում է ISNA գործակալությունը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ախվազ քաղաքի օդանավակայանում:
Ըստ տեղեկության` այսօր, բացի Ախվազում տեղի ունեցող հրաժեշտի արարողությունից, գեներալին հրաժեշտ կտան նաև Մեշհեդում, հունվարի 6-ին Թեհրանում, իսկ հունվարի 7-ին գեներալին կհուղարկավորեն Քերմանում:

Իրանական հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակում է իրականացնում Խուզեստան նահանգի վարչական կենտրոնից, որտեղ գեներալին հրաժեշտ տալու համար, իրանական լրատվամիջոցների տվյալներով, միլիոնավոր մարդիկ են հավաքվել:
Իրանցիները զայրացած են, նրանք ամբողջ քաղաքում բարձրախոսներով գոռում են «Մա՛հ Ամերիկային»։

 

Լրահոս

Դիտել ավելին