Կարևոր իրադարձություններ

Թրամփը սպառնում է խոցել 52 օբյեկտ՝ Իրանի կողմից ցանկացած հարձակման դեպքում

05 Հունվար, 2020 13:30
Թրամփը սպառնում է խոցել 52 օբյեկտ՝ Իրանի կողմից ցանկացած հարձակման դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է «արագ եւ հզոր հուժկու» հարվածներ հասցնել Իրանում գտնվող 52 թիրախներին, այդ թվում՝ մշակութային վայրերին, եթե Իրանը որոշի հարձակվել ԱՄՆ –ի վրա։

«Թող սա լինի նախազգուշացում, որ եթե Իրանը հարվածի ամերիկացիներին կամ ամերիկյան օբյեկտներին, մենք Իրանում 52 օջախ ենք թիրախավորել (ի հիշատակ տարիներ առաջ Իրանի գերեվարած ամերիկացի 52 պատանդների), որոնք կարեւոր նշանակություն ունեն Իրանի եւ իրանական մշակույթի համար, եւ այդ դիրքերը, ինչպես եւ Իրանը, արագ եւ հուժկու հարվածներ կստանան։ ԱՄՆ-ն այլեւս սպառնալիքներ չի ցանկանում», - գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին