Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

05 Հունվար, 2020 10:18
Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 4-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1993 թ.) և «BMW» (վարորդ՝ Վարդգես Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 Վարորդները և ուղևորներ Գոհար Ա.-ն (ծնված 1989 թ.) և Հովհաննես Ա.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց, այնուհետև վարորդ Վարդգես Հ.-ն տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

«BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գոհար Ի.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և դադարեցրել վառելիքի (բենզին և յուղ) արտահոսքը:

 

Լրահոս

Դիտել ավելին