Կարևոր իրադարձություններ

Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն. վարչապետ

05 Հունվար, 2020 01:29
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.

1. Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար:

2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում եւ դառնում օրվա թրենդ:

3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում եւ դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:

Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին