Կարևոր իրադարձություններ

Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է որոտացել

04 Հունվար, 2020 21:54
Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է որոտացել

Այսօր երեկոյան Բաղդադում հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ականատեսներին։

Ավելի ուշ պարզվել է, որ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ կանաչ գոտում, երկու հրթիռ է պայթել, փոխանցում է ТАСС-ը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհը փակել են։

Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։

Մեծ թվով իրանցիներ երեկ դուրս էին եկել Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներ՝ սգալով Ղասեմ Սուլեյմանիի մահը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ղասեմ Սոլեյմանին  հարձակումներ էր ծրագրել ոչ միայն ամերիկացիների, այլև իրաքցիների, լիբանանցիների և սիրիացիների նկատմամբ։

Այսօր Բաղդադում հրաժեշտ են տվել Ղասեմ Սոլեյմանիին։

 

Լրահոս

Դիտել ավելին