Կարևոր իրադարձություններ

Երևանում վթարի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետը. բախվել են Toyota Yaris-ն ու Nissan-ները. կան վիրավորներ. shamshyan.com

04 Հունվար, 2020 21:51
Երևանում վթարի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետը. բախվել են Toyota Yaris-ն ու Nissan-ները. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 54 շենքի դիմաց, բախվել են Toyota Yaris մակնիշի 305 II 01 համարանիշի, Nissan Qashqai մակնիշի 19 LՍ 925 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 35 ՍM 502 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Yaris-ը հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորներից մեկը ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Սեփյանն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին