Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Ագարակ գյուղում 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը

04 Հունվար, 2020 19:59
Պարզվել է Ագարակ գյուղում 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը

Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ վրաերթը կատարել է Ագարակ գյուղի բնակիչ, 38-ամյա Պետրոս Պետրոսյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 MՏ 152 համարանիշի ավտոմեքենայով և ոստիկանների ու քննիչների ձեռնարկած միջոցառումների ու տարած բացատրական աշխատանքների արդյունքում Պ. Պետրոսյանը նշված ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին