Կարևոր իրադարձություններ

Երեկ ադրբեջանական կայքերը ապատեղեկատվություն էին տարածել, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ

04 Հունվար, 2020 18:44
Երեկ ադրբեջանական կայքերը ապատեղեկատվություն էին տարածել, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ

ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ադրբեջանական կայքերը ապատեղեկատվություն էին տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ (https://m.facebook.com/story.php?story_fbid=10216914607358212&id=1256201785), իսկ արդեն այսօր լուրը թարգմանվել է պարսկերեն և ատրպատականյան թյուրքերեն ու ակտիվորեն տարածվում է իրանական տիրույթում և սոցցանցային հարթակներում։

Հ.Գ. Հուսանք ինստիտուտները ֆիքսել են ու ակտիվորեն աշխատում են նաև թշնամական քարոզչության չեզոքացման ուղղությամբ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին