Կարևոր իրադարձություններ

Զարթոնք գյուղում ավելի քան 23 հոգու մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. գործի են դրվել մահակներ, քարեր ու դանակներ. shamshyan.com

04 Հունվար, 2020 18:13
Զարթոնք գյուղում ավելի քան 23 հոգու մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. գործի են դրվել մահակներ, քարեր ու դանակներ. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունենում վիճաբանություն-ծեծկռտուք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի տեղակալներ Արմեն Գասպարյանի, Անդրանիկ Սողոմոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ մեկ այլ խումբ էլ ժամանել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մանուկ Միքայելյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշար գյուղի բնակիչ 24-ամյա Սերոբ Գրիգորյանը, լինելով սև գույնի «Lada Priora» ավտոմեքենայի ղեկին, արագ է վարել Զարթոնք գյուղում, ինչի համար Զարթոնք գյուղի բնակիչներ` 27-ամյա Արշակ Մկրտումյանը, որը ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատում է Զարթոնքի գյուղապետարանում որպես առաջին կարգի մասնագետ, 25-ամյա Գերասիմ Մարգարյանը դիտողություն են արել Ս. Գրիգորյանին, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք վերջիններիս և նրանց կողմնակիցների միջև, և «մի կաթիլ մեղրի» պատմությունը վերածվել է տուրուդմփոցի՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց «մեջքի աջ շրջանի կտրած-ծակած մակերեսային վերք» ախտորոշմամբ «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ, 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը, որը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» Սովետական կայարանում, և «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Զարթոնք գյուղի բնակիչ, 79-ամյա Անուշ Պետրոսյանը:

Այնուհետև Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մեծամորի բաժին, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Պ. Մխիթարյանը՝ «կրծքավանդակի սալջարդ ձախից, ալկոհոլ օգտագործած վիճակ» ախտորոշմամբ, և Ս. Գրիգորյանը՝ «կրծքավանդակի սալջարդ աջից» ախտորոշմամբ: 

Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին