Կարևոր իրադարձություններ

Բաղդադում հրաժեշտ են տալիս իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

04 Հունվար, 2020 17:22
Բաղդադում հրաժեշտ են տալիս իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

Այսօր Բաղդադում հրաժեշտ են տալիս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հրաժեշտի արարողության  մի քանի հազար մարդ է ներկա։ Նրանցից շատերը Իրաքի և իրանամետ շիա աշխարհազորայինների դրոշներով են և վանկարկում են «Մա՛հ Ամերիկային»:

Картинки по запросу Killed Iranian general - Thousands of angry mourners chant 'death to America' at funeral procession

Հունվարի 5-ին Թեհրանում տեղի կունենա գեներալ Սոլեյմանիի, շիայական աշխարահազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի և ամերիկյան ավիահարվածների հետևանքով մյուս զոհերի թաղման արարողությունը:

Ավելի վաղ քննարկվում էր Սոլեյմանիի թաղման արարողությունը կազմակերպել Իրաքում, սակայն բանակցությունների արդյունքում որոշվել է գեներալի և մյուս զոհերի մարմինները տեղափոխել Թեհրան:

Ճանապարհին սգո թափորը կայցելի շիաների համար սուրբ համարվող Նաջաֆ քաղաքը, որտեղ շիաների խալիֆ և առաջին իմամ Ալիի դամբարանն է:

 

Լրահոս

Դիտել ավելին