Կարևոր իրադարձություններ

Մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն

04 Հունվար, 2020 17:01
Մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն

Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն, ցավալի լուրը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնել Նիկոլայ Դյաչենկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

 

Լրահոս

Դիտել ավելին