Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-4-ը Հայաստանում վթարից զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 39 մարդ

04 Հունվար, 2020 14:09
Հունվարի 1-4-ը Հայաստանում վթարից զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 39 մարդ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 186 վարորդ, որից 65-ը՝ Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին