Կարևոր իրադարձություններ

Արարատ քաղաքում մեքենան բախվել է գազատար խողովակին

04 Հունվար, 2020 12:54
Արարատ քաղաքում մեքենան բախվել է գազատար խողովակին

Հունվարի 3-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Այգավան 35» ենթակայանին հարակից տարածքում «BMW 525» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. վերջինից առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցների կողմից՝ գազի արտահոսքի դադարեցնելը:

 

Լրահոս

Դիտել ավելին