Կարևոր իրադարձություններ

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 60մ գլորվել է ձորը․ կա տուժած

04 Հունվար, 2020 11:34
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 60մ գլորվել է ձորը․ կա տուժած

Հունվարի 3-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է ձորը:

Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին