Կարևոր իրադարձություններ

Վանաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել

04 Հունվար, 2020 11:13
Վանաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 3-ին՝ ժամը 18։45-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի վերջնամասում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքում և հարակից գտնվող ինքնաշեն խորդանոցում (մոտ 15 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։38-ին։

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ), խորդանոցը (մոտ 15 քմ)՝ ներսում կուտակած 3 խմ թեփով՝ ամբողջությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին